Սեպտեմբեր 06, 2010 | 10:41
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, G-20 երկրների
խորհրդարանների նախագահների համաժողովին մասնակցելու համար մեկնել է
Կանադա, որտեղ այդ երկրի սենատի նախագահին է ներկայացրել թուրքական կողմի
անհանգստությունները` Կանադայի խորհրդարանի կողմից 2004-ին Հայոց
ցեղասպանության ճանաչման հետ կապված:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Մեհմեդ Ալի Շահինը,
Կանադայի սենատի նախագահի հետ հանդիպմանը նշել է, թե 1915-ի
իրադարձությունների ժամանակ թե հայ, թե թուրք ժողովուրդները զրկանքներ են
կրել եւ հավելել, որ պետք է դրանք քննարկեն պատմաբանները, քանի որ
խորհրդարաննները պատմական իրադարձությունները դատապարտելու հարմար վայրեր
չեն:
Կանադայի սենատի նախագահն առաջընթաց քայլ է համարել Թուրքիայի եւ
Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորող արձանագրությունների
ստորագրումը` նշելով, որ անհրաժեշտ է միշտ առաջ նայել: