<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 18.04.2024, 13:50
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 08
Սեպտեմբեր 08, 2010 | 19:09

Իրանցի 43-ամյա Սակինե Աշտիանիի մահապատիժը հետաձգվել է: Իրանական իշխանությունները որոշում են կայացրել վերանայել իրանական դատարանի կայացրած վճիռը, որով Աշտիանին դատապարտվել էր մահապատժի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար: Հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին:

«Վճռի այն մասը, որ վերաբերում էր արտամուսնական կապին, դադարեցվել է եւ գտնվում է վերանայման փուլում»,- ասել է Մեհմանփարասթը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի քարկոծման եղանակով` ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ցումունքները կորզվել են ճնշումների միջոցով: Երբ Սակ ... Կարդալ ավելին

Просмотров: 463 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 20:13

Ֆրանսիայի Սենատը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել մահմեդական փարանջա կրելն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել 335, դեմ` 1 պատգամավոր:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ, դեռեւս այս տարվա հունվարին հանդես էր եկել Ֆրանսիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը:

Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարանջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը, միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենք ընդունել, որը հեռանկարում ընդհանրապես կարգելի կանանց փակ դեմքով հայտնվել հասարակական վայրերում: Ավելին, նրանք առաջարկել են Ֆրանսիայի պետական մարմիններին աշխատանքային վիզաներ, Ֆրանսիայում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն չտրամադրել փակ դեմքով կանանց, հաղորդում է DV-News-ը:

< ... Կարդալ ավելին
Просмотров: 422 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 16:50

Ծեծկռտուքի արդյունքում զոհված, Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Միաժամանակ Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կռիվ հրահրողը եղել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։

Նշենք, որ Մոսկվայի N 501 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը։ Համաձայն իրավապահ մարմինների՝ կռիվը տեղի էր ունեցել դպրոցից ոչ շատ հեռու։

Լեզվակռիվը արագորեն աճել է ձեռնամարտի։ Ադրբեջանցի աշակերտը հրել է իր մրցակցին։ Էդուարդ Մարկարյանն ընկել է եւ գլուխը ծառին խփել։ Ստացած վնասվածքներ ... Կարդալ ավելին

Просмотров: 465 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 13:28

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները եւ պնդել, որ դրանք ներառում են հակաթուրքական տարրեր։

Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝  ազգայնական գործիչը կոչ է արել թուրքական իշխանություններին համարժեք պատասխան տալ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում Ղուրան այրելու նախաձեռնությանը։

Ըստ Օքթայ Վուրալի՝  թուրքական նոր սահմանադրական բարեփոխումները ապահովում են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ թուրքական ուժերի հեռացումը Կիպրոսից։

Просмотров: 429 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 08:42

Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների՝ Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Երեւանում օգոստոսի 11-ին կայացած հանդիպմանը հաղթել էր վրացական ընտրանին՝ 3:2 հաշվով;

Վրացի ֆուտբոլիստներին նյարդայնացրել է հայկական տրիբունայի առջեւ ֆուտբոլիստների հաղթական պարը, եւ նրանց մի մասը սկսել է հաշիվներ պարզել մրցակցի հետ:

Երկու թիմերի ղեկավարների միջամտության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լուրջ ընդհարումից:

Խաղին ներկա Վրաստանի երիտասարդության եւ սպորտի նախարար Լադո Վարձելաշվիլին դժգոհ է մնացել վրացի ֆուտբոլիստների խաղից եւ նշել, որ նման թիմով զգալի հաջողությունների հասնելն անհնար է:

(Ֆոտոն`Armenian Co ... Կարդալ ավելին

Просмотров: 604 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar