Главная » 2010 » Сентябрь » 5 » Մայր Աթոռը առկախել է երկու հոգևորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին
12:14
Մայր Աթոռը առկախել է երկու հոգևորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին
Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեց գմբեթին
խաչ չտեղադրելու մասին թուրքական իշխանությունների որոշումը տարակուսանք է
առաջացրել Մայր Աթոռում և վերջինս որոշել է առկախել երկու հոգևորականների
մասնակցության հարցը:
Այդ կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ
ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով
տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը
Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է:
Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում
մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի
զետեղվեր օծված խաչը:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների
դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց
Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր
երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր
19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի
արարողությանը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մայր Աթոռը հրապարակել էր այն հոգևորականների
անունները, ովքեր պետք է մասնակցեին պատարագի սուրբ արարողությանը : Նրանք
էին` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: