![](http://news.am/pic/news/30582.jpg)
Առաջին անգամ Prime Yalta Rally 2010 ավտոարշավին կմասնակցի 600 հազար դոլար արժողությամբ Super 2000 ավտոմեքենան, հաղորդում է «Նովոստի Կրիմա»-ն` հղում անելով Ուկրաինայի ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավար Եվգենիա Չերվոնենկոյին:
Նրա խոսքով, Ford մեքենայով հանդես կգա ուկրաինացի ավտոարշավորդ Ալեքսեյ Թամրազովը: Նա հանդես է գալու 12-րդ համարի տակ:
Super 2000 ավտոմեքենան ավտոռալլիի աշխարհի առանջնության եւ համաշխարհային սպորտի ապագան է»,- ասել է Չերվոնենկոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Յալտայում մեկնարկել է Prime Yalta Rally 2010-ը: Ավտոարշավին մասնակցում են թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Բելառուսից, Ռումինիայից, Թուրքիայից, ինչպես նաեւ Բալթյան երկրներից:
Առաջին անգամ արշավին կմասնակցեն թիմեր Իրանից եւ Հորդանանից, ինչպես նաեւ ՎԱԶ ավտոգործարանի թիմը:
Ավտոարշավի հաղթողներին մրցանակների հանձնման արարողությանը կմասնակցի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որպեսզի նրանց հանցնի նախագահի գավաթը: