ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԽԱՆԴՈ ԳՅՈՒՂԻ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
(ՊԱՏՄԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)
Մարդիկ ձկտում են իրենց կյանքի ընթացքում կատարել բարի գործեր, թողնել
բարի անուն, հեռանում են կյանքից մարմնապես բայց մնում են անմահ կատարած
Գործերով: Անհիշելի ժամանակներից մարդը ունեցել է ձգտում լինելու հասարակության համար պիտանի, բարեր ու օգտակար:
Այն անձնավորությունները, որոնք կատարել են բարի գործ, մինչև այժմ էլ
հիշվում են: Խանդո գյուղի հասարակությունը երախտագիտությամբ է հիշում այն մարդկանց անունները, որոնք եղել են բարեր և կատարել անմոռանալի գործեր:
1830թ, խանդոցիները թուրքի յաթաղանից փախան և հաստատվեցին Ջավախք աշխարհում: Նրանք բնակչություն հաստատեցին գեղատեսիլ վայրում, ստեղծեցին
իրենց գյուղը և վերանվանեցին Խանդո: Շատ դժվար էր նրանց ապրելու և գոյա-տևելու գործը:
Սակայն այդ ժամանակ էլ ի հայտ եկան մարդիկ, որոնք իրենց սուղ միջոցներով
սկսեցին կատարել բարի գործեր, կառուցել ջրաղացներ, ձիթահանքեր, շինել աղբ-
յուրներ և այլ անհրաժեշտ աշխատանքներ, որոնցից արժանի են հիշատակելու
Գաբրելենց, Զուռնաջյանների, Թորորսյանների, Մելիքյանների ջրաղացները,
Պողոսյանների ու Մադոյենց ձիթահանքերը: Աղբյուրի շինարարության համար
Աչքի է ընկել Ջիլավյանների ընտանիքը:
Հնությունից մնացած այս ավանդույթը արմատավորվել է Խանդոցիների
մեջ: Ներկա սերունդը ջանք չի խնայում կատարելու հանրօգուտ գործեր: Դրա
վառ ապացույցն է Սպերցյան Սերգոյի մտահղացումը, և նրա անմիջապես
նախաձեռնությունն էր, Էխտիլա գյուղից ջուրը խողովակների միջոցով հասցնել
մինչև Խանդո: 16 – 18 կիլոմետր երկարությամբ ձգվող այս համամարդկային
կառույցը պահանճում էր մեծ ու լարված աշխատանք, և ահա Սերգո Սպերցյանը,
Աշիկ Թորոսյանը և Սրարատ Հակոբյանը երկու տարվա ընթացքում կատարեցին այդ հիանալի մտահղացումը: Կենարար ջուրը հասավ Խանդո: Խանդոցին
ցնծության մեջ էր, այսպիսի ուրախություն նա չեր ապրել 180 տարվա ընթացքում:
Կարել է ասել, որ գյուղն ազատվեց շատ հոգսերից: Խմելու ջուր չունենալու
Պատճառով մարդիկ ուզում էին թողնել հեռանալ գյուղից: Ճիշտ է, կար աղբյուրի
ջուրը, բայց դա շատ հեռու էր, և ջուր կրելը մեծ դժվարության հետ էր կապված:
Հիմա յուրաքանչյուր տան մոտ, կամ տան մեջ կա հատուկ ջրի ծորակ:
Խանդոցիներն ամեն անգամ ջուր խմելիս օրհնանքի խոսք են ասում
բարերարներին ու մաղթում նրանց առողջություն, հաջողություն, երկար տարի-ների կյանք, թող հարատևի նրանց եռանդը: