Արդեն մի քանի օր է ինչ փակ է Վերին Լարսի անցակետը: Թեև պաշտոնական տեսակետ մինչ օրս չի հնչել, սակայն շրջանառվող վարկածներից մեկի համաձայն ` Վրաստանը դիմել է այդ քայլին, քանի որ ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել «Վրաստանից, Աբխազիայից և Ցխինվալի շրջանից ներքին տեղահանվածների եւ փախստականների վիճակը» բանաձևին, իսկ հաջորդ վարկածի համաձայն էլ` Թուրքիան է դիմել Վրաստանին` անցակետը փակելու խնդրանքով, որպիսի կարողանա իր խաղողը վաճառի Ռուսաստանում: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի բացառում վարկածներից և ոչ մեկը. «Եթե պատճառները դրանք են, մենք քննադատում ենք այդպիսի գործելաոճը», -նշել է ԱԺ պատգամավորը` հավելելով, որ անցակետի փակման դեպքեր եղել են , սակայն Հայաստանը այլ ճանապարհներով է իրականացրել բեռնափոխադրումները:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի կարծիքով էլ` նախ և առաջ, մեր պաշտոնական գերատեսչությունը Վրաստանի իշխանություններից պետք է ճշտի պատճառները և եթե դրանք քաղաքական են պետք է մեր կողմից արժանանա համապատասխան մեկնաբանության : «Իհարկե, վատ է: Եվ Վրաստանը լավ գիտի, որ այսօր Հայաստանը ունի 2 ճանապարհ, որոնց հետ առնչվում է կոմունիկացիոն առումով: Դա Վրաստանն է և Իրանը»,-նշել է Հ. Կարապետյանը: