<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 29.03.2024, 14:50
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 8 » Վրաստանի արտգործնախարարի վերջին արկածները ՀՀ-ում
23:51
Վրաստանի արտգործնախարարի վերջին արկածները ՀՀ-ում
Վրաստանը երբեք չի ցանկացել և այսօր էլ կտրականապես դեմ է Ջավախքի` որպես վարչամիավորի, որպես հայկական լեզվամշակութային տարածաշրջանի, որպես հայկական գործոնի գոյությանը:

Ամսիս 3-4-ը մեր հանրապետությունը կրկին հյուրընկալել էր հարևան Վրաստանի արտգործնախարարին: Վերջինս, ինչպես նրան ճանաչում ենք բոլորս պաշտոնավարման օրից, առիթը բաց չի թողնում, որպիսի սեփական պետության շահերը արտահայտի կամ պաշտպանի դիմացիններին ոչ թե հարգելով, այլ, ավելի շատ, նյարդայնացնելով: Այս դեպքում էլ բացառություն չէր, իսկ դիմացը մեր ողջ հայրենակիցներն էին` ՀՀ-ում, Արցախում, Ջավախքում և համայն սփյուռքում:

Սկսենք նրանից, թե ինչու էր արտգործնախարար Գ. Վաշաձեն կառչել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաներից, որոնց "վտանգի” մասին բարձրաձայնվեց հերթական աղաղակն առ ՀՀ: Իրականում պարոն դիվանագետի կողմից այդ ամենն արվեց ոչ թե նրա համար, որ ՀՀ-ին մտածելու տեղիք տա վերջինիս "ոչ եղբայրական” քայլերի մասին, այլ, ավելի շատ նրա համար, որպեսզի դրանով արդարացվեն Վրաստանի բոլոր այն գործողությունները, որոնք, մեղմ ասված, հակասում են հայկական շահերին: Հակառակ դեպքում` անտրամաբանական կլիներ կարծելը, թե ՌԴ-ն, սեփական հարմարավետ և անփոխարինելի "հրապարակները” թողած, պետք է գար, հասներ ՀՀ և այստեղից "ոչնչացներ” Վրաստանը: Գոնե 2008 թ. դեպքերը թող մտածելու տեղիք տան վրացական իշխանություններին, երբ ռուսներն անգամ մայրաքաղաք մտնելու դեպքում մտադիր չէին Գյումրուց «օգնության հրավիրել» մեկ զինվորի կամ ռազմատեխնիկայի: Ով ով, գոնե ՌԴ-ն նման «հավելյալ օժանդակությունների» կարիքն ընդհանրապես չունի:

Այս համատեքստում նշենք մեկ կարևոր հանգամանք ևս. եթե Գյումրուց «սարսափող» վրացիները ոչ հայերի, ոչ էլ, առավել ևս, ռուսների կողմից չեն լսել անգամ մեկ հայտարարություն, որ այս ռազմաբազաները ուղղված են որևէ մեկի (Վրաստանի) դեմ, և անգամ դա ցույց է տրվել 2008 թ. օրինակով, ապա նույնը չի կարելի ասել Վրաստանում իրականացվող արտաքին ներդրումների և ազդեցությունների մասին. այդ երկրով անցնող գրեթե բոլոր հաղորդակցության ուղիները ուղղված են ՀՀ-ի դեմ, որոնց քաղաքական նպատակների մասին ադրբեջանական ղեկավարության բերանից լսելու պակաս չենք զգացել: Իրենց հատուկ հորթային հրճվանքով վերջիններս բազմիցս են հայտարարել, որ այդ խողովակներով ավելի շատ հոսելու է ոչ թե նավթ կամ գազ, այլ` քաղաքականություն: Իսկ այդ քաղաքականությունը որքան ուղղված է ՀՀ-ի, այնքան էլ` Վրաստանի դեմ (իհարկե, վերջինիս պարագայում այս ամենն ավելի նրբորեն է արվում, որը գործելու է երկրի վրա որպես դանդաղ ռումբ): Վրացական իշխանություններն ավելի խելոք կլինեն, եթե մտածեն այս, և ոչ թե հայ-ռուսական ինչ-ինչ շինծու "վտանգների” մասին:

Հաջորդ կարևոր հարցը, որի մասին խոսվել է, դա "Վերին Լարսի” փակման-բացման հարցն էր: Այստեղ չենք ուզում մանրամասնել խնդիրը, նշենք, սակայն, որ նրանում պարզորոշ ուրվագծվեցին 1990ական թթ. այն տխուր ավանդույթները, երբ Վրաստանը մի որևէ «արտակարգ պատահար» էր գրանցում հայկական տարուղիներում, որից հետո կայացած հանդիպմանն ամեն ինչ «կարգավորվում էր ժամերի ընթացքում»: Ցավոք, մենք 20-ամյա այս տխուր «ավանդույթներին» այլընտրանք չենք մշակել:

Գանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին: Ինչպես կողմերը հավաստիացրեցին, քննարկվել են վիրահայությանը հուզող հիմնահարցերը: Թեև վրացի մեր հյուրն իր այս այցով որոշեց աշխարհից վերացնել «Ջավախք» տերմինը, այնուամենայնիվ, թույլ տվեք օգտագործել այն (հուսով եմ "Ջավախքի” օգտագործումը մարդու անարգել իրավունքն է, որը դեռևս չի պատժվում Վրաստանի օրենքներով): Հայտարարվեց, որ 100-ից ավելի դպրոցներ են վերանորոգվել ու «կոմպյուտերիզացվել», ուսուցիչներ են վերապատրաստվել, Վրաստանի բուհեր են ընդունվել հայազգի դմիորդները, բազային կրթությունը հայերեն է և այլն: Բանից անտեղյակ մարդու համար ուղղակի հիանալի փաստարկներ:

Նախ` նշենք, որ Վրաստանը միայն ԵԽ-ի առջև ստորագրել է ավելի քան 60 կոնվենցիաներ, արձանագրություններ ու հռչակագրեր, որոնց մի մասն, անխոսք, վերաբերում է նաև Ջավախքին: Որքա՞ն արժեն այդ ստորագրությունները, եթե գործնականում իրականացվում է դրանցով պահանջվածի ճիշտ հակառակը: Ասել կուզենք` ի՞նչ է տալու մեզ իրականում հիշյալ «Տեղաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիան», եթե անգամ Վրաստանը հրաշքով ստորագրեց այն: Նույնպես` որքա՞ն արժեն կրթական միջոցառումները, երբ այնտեղ ժամ առ ժամ զգացվում է վրացականացման, ասել է, թե մայրենիի մոռացման և վրացերենի պարտադրման շունչը: Ինչպես նշեց օրեր առաջ Վրաստանի Նախագահի խորհրդականը` "Ջավախքում հայերենի ժամերը կրճատվում են, որպեսզի ավելի լավ յուրացվի վրացերենը”: Այսինքն` պաշտոնական Թիֆլիսն ամեն ինչ անում է, որպեսզի հայության շրջանում վրացերենը փոխարինի հայերենին, այլ ոչ թե դառնա նրան հավասար օգտագործման լեզու: Այս ամենին ի հակադրություն և որպես լեզվապաշտպանական մեխանիզմ` ջավախահայության շրջանում չի ընկալվում վրացերենը, որպես "սեփական քաղաքացիների լեզուն հարգող” պետության լեզու:

Ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, ապա արտգործնախարարն ավելի լավ կաներ չխոսեր այդ խայտառակության մասին: Ուսուցիչներին ուղղակի ենթարկում են ավելորդ տանջանքների, քաղաքից գյուղ, գյուղից մեկ այլ քաղաք քարշ տալով, ինչ է` սպառեն եվրոպական այս կամ այն կազմակերպության տրամադրած հերթական դրամաշնորհը: Թե այդ վերապատրաստումներից քանիսն են գոհ կամ քանիսն են յուրացրել վրացերենը` եթե պարոն նախարարը չգիտի, ավելի լավ է` չտխրեցնենք նրան: Ուղղակի սարսափել կարելի է այն թվերից, որչափ գումար է ծախսվել վերջին 20 տարիների ընթացքում` Ջավախքում վրացերենի պարտադրման և վրացականությունը ուժով տարածելու վրա: Անիմաստ: Դրա փոխարեն վրացական իշխանությունները կես քայլ անգամ չեն ձեռնարկել, որպեսզի ջավախահայության մոտ ձևավորվեր հարգանքի ու վստահության մթնոլորտ պետության նկատմամբ: Իսկ դա կարելի է իրականացնել մի քանի օրում, երբ հայերենը կդառնա հավասար իրավական լեզու:

Պարզորոշ է, որ Ղրիմում ամիսներ առաջ ռուսերենը պետական լեզու դառնալուց հետո ոչ թե այնտեղ ապրող ռուսների մոտ ավելացան անջատողական տրամադրությունները կամ Ուկրաինան խորթացվեց Ղրիմից, այլ` ընդհակառակը, քաղաքացիները մեծ հարգանք ու վստահություն ձեռք բերեցին պետության նկատմամբ: Նույնն է տեղի ունենալու նաև Ջավախքում, եթե, իհարկե, Վրաստանը դա կցանկանա:

Այլապես` որտե՞ղ է տրամաբանությունը կամ ժողովրդավարությունը, և ինչու՞ պետք է իր պատմական հայրենիքում ապրող ջավախահայը կյանք մաշի վրացերենի յուրացման համար, որպեսզի նոր միայն, արտգործնախարարի բնորոշմամբ, "ունենա հավասար իրավունքներ և հնարավորություններ”: Սա այն դեպքում, երբ ջավախահայը տալիս է նույնքան հարկեր և տուրքեր, կատարում է իր պետական պարտավորություններն այնկերպ, որչափով իր կողքն ապրող վրացին: Ինչու՞ պետք է ջավախահայը Ջավախքի տարածքային վարչաիրավական ոլորտներում զուրկ լինի սեփական լեզվի` միջազգային իրավունքով երաշխավորված գործածումից, երբ ինքը պետության "երկրորդ կարգի” քաղաքացի չէ:

Կոնկրետացնենք Գ. Վաշաձեի խոսքերը. ջավախահայը ներկայումս մայրենիի (իմա` հայերենի) գործածման պատճառով Վրաստան երկրում չունի այն լիազորությունները, իրավունքներն ու հնարավորությունները, ինչն ունի վրացին: Սա, մեղմ ասված, սեփական քաղաքացիներին հումանիտար աղետի ենթարկելու պես մի բան է` համապատասխան բոլոր միջազգային չափորոշիչներին: Պարզ ասվեց, որ պետությունը հավասար պայմաններում չի տեսնում հայերեն և վրացերեն լեզուներ օգտագործող քաղաքացիներին: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Ինչ վերաբերում է պրն. Վաշաձեի այն հայտարարությանը, թե հայկական դպրոցներում բազային կրությունը հայերեն է, ապա վերջինիս խորհուրդ կտայինք կարդալու Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ կետը, որով նախատեսվում է, սկսած 2010-2011 թթ. ուսումնական տարվա սկիզբը, վրացերեն լեզուն և գրականությունը (Աբխազիայի ինքնավար հանրապետությունում` աբխազերեն և վրացերեն), Վրաստանի պատմությունը, աշխարհագրությունը և այլ հասարակական գիտություններ պետք է ուսուցանվեն վրացերենով:

Վերջում մեզ մնում է տարակուսել վրացական տրամաբանության բանականության վրա, թե ինչու է այս երկիրը իր դեմ զենք բարձրացրած և ամենադաժան մեթոդներով սեփական երկիրն ազատագրած աբխազներին տալիս ամենալայն ինքնավարություն (քաղաքական, լեզվական, մշակութային և այլն), իսկ դժվարին պահերին պետության կողքին կանգնած ջավախահայությանը ստիպում մոռանալու անգամ սեփական հայրենիքի անունը: Գուցե մեղքը մեզանու՞մ է:

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ
Просмотров: 489 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar