Սեպտեմբեր 04, 2010 | 14:10
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Մենք ինքներս» քաղաքական շարժման
առաջնորդ Պաատա Դավիթայան դիմել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք
Կիրիլին միջոցներ ձեռնարկել Աբխազիայի եկեղեցիների վերականգնողական
աշխատանքները դադարեցնելու համար։
«Այն, որ վրաց ուղղափառ եկեղեցու կրոնապատմական վերականգնումը աբխազական
տարածքում ուղղված չէ դրանց սկզբնական տեսքի պահպանմանը, չի կարող
անտարբեր թողնել մեզ»,- իր նամակում հայտնել է Դավիթայան։
Պատգամավորը նաեւ նշել է, որ «այդ գործողությունները իրենց մեջ խորը
միտք ունեն, եւ արդյունքը երկար սպասեցնել չի տա»։
Պատրիարքին դիմելու հիմնական պատճառը փոխխոսնակը անվանել է ռուս
գործարարների շահագրգռվածությունը եւ ներգրավվածությունը վերականգնողական
գործընթացին։