Սեպտեմբեր 08, 2010 | 08:42
Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների՝ Թբիլիսիի Միխայիլ
Մեսխիի անվան մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում ծեծկռտուք է տեղի
ունեցել ֆուտբոլիստների միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Երեւանում օգոստոսի
11-ին կայացած հանդիպմանը հաղթել էր վրացական ընտրանին՝ 3:2 հաշվով;
Վրացի ֆուտբոլիստներին նյարդայնացրել է հայկական տրիբունայի առջեւ
ֆուտբոլիստների հաղթական պարը, եւ նրանց մի մասը սկսել է հաշիվներ պարզել
մրցակցի հետ:
Երկու թիմերի ղեկավարների միջամտության շնորհիվ հնարավոր է եղել
խուսափել լուրջ ընդհարումից:
Խաղին ներկա Վրաստանի երիտասարդության եւ սպորտի նախարար Լադո
Վարձելաշվիլին դժգոհ է մնացել վրացի ֆուտբոլիստների խաղից եւ նշել, որ նման
թիմով զգալի հաջողությունների հասնելն անհնար է:
(Ֆոտոն`Armenian Comminity of Georgia-ի)