Թբիլիսիից ոչ հետու գտնվող Քսանիի թիվ 7 բանտում բանտարկյալները հացադուլ են հայտարարել: Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ Պրես»-ը, իրենց նամակում 16 բանտարկյալներ նշել են, որ բանտի ադմինիստրացիան հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր փորձում են պաշտպանել իրենց իրավունքները եւ ընդդիմանում են դաժան վերաբերմունքի դեմ:
Նամակում նշվում է նաեւ, որ մի քանի բանտարկյալներ դաժան ծեծի են ենթարկվել, որից հետո հացադուլ են հայտարարել:
Համերաշխություն հանուն անօրինական բանտարկվածների» կազմակերպության իրավաբանները սեպտեմբերի 24-ի առավոտից փորձել են մուտք գործել տվյալ քրեակատարողական հիմնարկ եւ ստուգել այս տեղեկությունը, բայց` ապարդյուն: Սրա հետ կապված, կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշիին, ինչպես նաեւ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովին, հետաքրքրվել ստեղծված իրավիճակով եւ թիվ 7 բանտի կալանավորների վիճակով:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում երկրի տարածքում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վերահսկողությունը, դրանց խախտումների փաստերի վերհանումը եւ խախտված իրավունքների վերականգնումը: