<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Вторник, 23.04.2024, 11:31
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 9 » Վրացական պատվիրակությունը Երեւան է ժամանել` քննարկելու սահմանակետերի արդիականացման ժամանակացույցը
21:31
Վրացական պատվիրակությունը Երեւան է ժամանել` քննարկելու սահմանակետերի արդիականացման ժամանակացույցը
Նոյեմբեր 08, 2010 | 18:41 

Հայ-վրացական սահմանային մաքսակետերի արդիականացման ուղղությամբ բարեփոխումների ժամանակացույցը քննարկելու նպատակով Երեւան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը` այդ երկրի ֆինանսների նախարար Կախա Բայնդուրաշվիլիի գլխավորությամբ: Նշենք, որ նման ժամանակացույցի անհրաժեշտությունը կարեւորվել է օրերս հայ-վրացական սահմանակետեր ՀՀ նախագահի այցելության ժամանակ:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայնդուրաշվիլին նշել է. «Շատ ուրախ եմ, որ արդեն Հայաստանում ենք եւ հնարավորություն ունենք քննարկելու համատեղ աշխատանքների մանրամասները: Համոզված եմ, որ մենք արդյունավետ կհամագործակցենք բոլոր անհրաժեշտ հարցերի վերաբերյալ»:

Վրաստանի Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների նախագահներն արդեն խոսել են անհրաժեշտ առաջարկությունների, ձեռնարկվելիք միջոցառումների մասին եւ վրացական պատվիրակությունն այստեղ է` միջոցառումների կոնկրետ ժամանակացուցյը քննարկելու նպատակով. «Կցանկանայի, որպեսզի հայ-վրացական մաքսային ծառայությունների այս համագործակցությունն օրինակելի լինի տարածաշրջանի երկրների համար: Պետական մակարդակով քննարկումներն արդեն ընթանում են, եւ  մյուս ամսից կսկսենք սահմանների համալիր կառավարման գործընթացը»,- նշել է Կախա Բայնդուրաշվիլին:

ՊԵկ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարեւորելով վրացական կողմի հետ տարվող աշխատանքները հայ-վրացական մաքսակետերի արդիականացման գործում, ընդգծել է երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման եւ մի շարք այլ կարեւոր հարցեր, որոնք ներառվելու են միջոցառումների ժամանակացույցում. «Հարկավոր է հնարավորինս  հարմարավետ պայմաններ ստեղծել սահմանային անցակետերից օգտվող քաղաքացիների համար, արդիականացնել սահմանների համալիր կառավարման ընթացակարգերը: Համոզված եմ, որ  շուտով մեր գործարարները եւ քաղաքացիները կզգան միջազգային չափանիշներին համապատասխանող բարեփոխումները»,- ասել է նա:

Просмотров: 563 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar