<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 28.03.2024, 13:01
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 10 » Վանաձորի ավագանին <գոլ խփեց> համայնքի դարպասին
17:32
Վանաձորի ավագանին <գոլ խփեց> համայնքի դարպասին
Վանաձորի ավագանին §գոլ խփեց¦ համայնքի դարպասին 

Հոկտեմբերի 26-ին կայացավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին ներկա էին ավագանու բոլոր անդամները: 8 հարցերից  2-ը տեղի տվեցին բուռն քննարկման: Նրանցից առաջինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով գույք նվիրաբերելու մասին էր: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նախ վրդովված էր, որ ավագանու անդամ Արմեն Այվազյանը նախօրեին ուղիղ եթերով դեմ է արտահայտվել այս որոշման նախագծին (հետաքրքիր է` ավագանու անդամը ումից պետք է թուլտվություն վերցներ իր կարծիքն արտահայտելու համար):

§Քսան տարի է մենք ունենք խարխլված մարզադաշտ, և մեր ուժը չի պատում, որ մենք այն վերակառուցենք: ՀՖՖ-ն ոչ միայն վերակառուցելու է այն, այլև 80մլն դրամի բեռ է ընկնելու համայնքի բյուջեից, և,  եթե անգամ ես իշխանության չլինեմ, ապա իրավահաջորդ իշխանությունը այն կարող է հետ վերցնել¦,- նշեց քաղաքապետը:

Այս տեսակետն են պաշտպանում նաև կողմ քվեարկած ավագանու անդամները, որոնք 3 տարի ժամկետով նվիրաբերում են մարզադաշտը ՀՖՖ-ին: Ավագանու անդամ Արմեն Այվազյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը.§Այս հարցի` օրակարգում ևս մեկ անգամ դրվելը սուբյեկտիվ բնույթ ունի և, եթե համայնքային սեփականությունը գույք է նվիրաբերում, ապա հստակ պետք է ձևակերպվի պայմանագիրը և ներդրումները: Իսկ այս պարագայում ոչ մի տեղ ֆիքսֆած չէ, որ մարզադաշտը հետ են վերադարձնելու¦:

Ավագանու մեկ այլ անդամ Սամվել Դիլոյանն էլ արտահայտեց հետևյալ տեսակետը. §Մարզադաշտը դարձել է ավտոշուկա: Մեր մարզադաշտըՆեմեցների չենք տալիս :Սրանից լավ ծրագիր չէր կարող լինել , եթե նույնիսկ 3 տարի հետո ՀՖՖ-ն այն հետ չտա, ապա ավելի լավ կլնի, որովհետև համայնքը մարզադաշտի պահպանման մեծ ծախսերի տակ է ընկնելու¦:

- Մարզադաշտը միշտ ծառայելու է միայն ֆուտբոլի և համայնքային այլ միջոցառումներ կատարելու համար,- նշում է քաղաքապետը,- իսկ բակային խոսակցությունները, թե ձիարշավարանի կամ այլ վայրի կվերածվի, հնարավոր չէ: 3 տարվա ընթացքում մարզադաշտը վերակառուցվելու է որպես մարզադաշտ` միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ,  թե ով , ոնց է մտածում` արդեն հետաքրքիր չէ: Վանաձորի բնակիչների խնդիրն է ունենալ մարզադաշտ և ոչ թե մտածել  ու±մ է այն պատկանում ` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին , թե մեկ ուրիշին:

Այս հարցը դրվեց քվեարկության ավագանու անդամներից` Գևորգ Շահինյանի բացակայության պայմանում : Որոշումն ընդունվեց 3 դեմ, 9 կողմ և 2 ձեռնպահ ձայներով : Հաջորդ հարցը  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին էր: Տարոն 4 թաղամասի 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն ավագանու անդամների մեծ մասի կողմից կրկին տրամադրվեց  ՀՖՖ-ին. §Ավելի լավ է փուշ ու տատասկ լինի, թե± մարզադպրոց ու արհեստական խոտածածկ տարածքներ,- նշեց Ս. Դարբինյանը¦: 

Սակայն ոմանք մոռանում են, որ փուշն ու տատասկն աճում են ոչ թե օդում , այլ համայնքի տարածքում , որը կարելի էր վաճառել և հոգալ համայնքի կարիքները: Ավագանու անդամ Ա. Այվազյանը ևս դեմ չէ տարածքներ տրամադրելուն ու Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը, սակայն նշում է .§հարցն այն է, որ այսօր համայնքի բյուջեն շատ սուղ է, իսկ այդ գումարներով կարելի էր լցնել բյուջեի ճեղքվածքները¦:

Բուքմեյքերական ընկերությունները այսօրվանից կարող են ընդունել ֆուտբոլային մարզադաշտը նվիրաբերելու համար §դեմ և կողմ¦ նոր խաղադրույքներ: Եթե դեմ քվեարկողները սխալ լինեն` կշահի ժողովուրդը, եթե կողմ քվեարկողները սխալ լինեն, ապա Վանաձորում ֆուտբոլային խաղերը կանցկացվեն միմիայն բակային պայմաններում: Ինչևէ այսօր`§կորցնում¦ ենք մարզադաշտ, հույս ունենալով, որ տարիներ հետո §կգտնենք¦ֆիզիկական լավ պատրաստվածությամբ  վանաձորյան ֆուտբոլային թիմ:                                                                                                 

Փաստորեն` ֆուտբոլի ծննդյան օրը (1863թ-ի հոկտեմբերի 26-ին), ավագանու անդամները իրենց կամքով կամ մեկ ուրիշի խնդրանքով որոշեցին մարզադաշտը և մի շարք տարածքներ տրամադրել  ՀՖՖ-ին: Մնում է սպասել, թե 3 տարի հետո ով է գոռալու §Գոլ, գոլ, գոլ¦:

                                                                                      Անի Խաչատուրյան

Просмотров: 630 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar