
ԱՄՆ-ում սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը 
Toshiba ընկերությունից պահանջել է հետ կանչել 41 հազար նոութբուքներ: 
Հանձնաժողովը տեղեկություններ է ստացել, որ դրանք չափից դուրս տաքանում են 
եւ անգամ հալչում:
Պահանջը վերաբերում է նոութբուքերի մի քանի մոդելների. Toshiba 
Satellite Pro T130, Toshiba Satellite T135, Toshiba T135D:
Ընդհանուր առմամբ, արձանագրվել է չափից դուրս տաքացման եւ պլաստմասայի 
հալման 129 դեպք: Երկու դեպքում օգտագործողները այրվածքներ են ստացել: