Ստամբուլում սեպտեմբերի 16-ին իր աշխատանքներն է սկսել թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը:
Գագաթաժողովը բացելով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե հանդիպմանը քննարկվելու են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Արված աշխատանքը կարեւոր ժառանգություն կլինի ապագա սերուննդների համար»,- ասել է նա:
Օրակարգի գլխավոր թեման է լինելու Համագործակցության խորհրդի ստեղծումը՝ Ստամբուլի շտաբ-բնակարանում:
Գյուլը հայտնել է, որ 2011-ին գագաթաժողովը կայանալու է Ղազախստանում:
6 մասնակիցներից այս գագաթնաժողովին մասնակցում էին հինգը՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի նախագահները: Ուզբեկստանը ներկայացված է նախագահի ներկայացուցչի մակարդակով: