Ստամբուլի հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն
Քնալ կղզու զբոսայգին Հրանտ Դինքի անունով վերանվանելու մասին լուրը
հայտնելոց հետո, խոսել է նաեւ մեկ այլ հետաքրքիր նախաձեռնության մասին:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»
կուսակցության անդամ Մուսթաֆա Ֆարսաքօղլուի գլխավոր խորհրդական,
մշակույթային գործերով վարչության պետ Րաֆֆի Հերմոն Արաքսը նշել է, թե
Մուսթաֆա Ֆարսաքօղլուն քայլեր էր կատարել Ստամբուլի կղզիներն ու Հայաստանի
Սեւան քաղաքը եղբայր քաղաքներ դարձնելու ուղղությամբ։