Սեպտեմբեր 08, 2010 | 13:28
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական
խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ
քննադատության է ենթարկել Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները
եւ պնդել, որ դրանք ներառում են հակաթուրքական տարրեր։
Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝ ազգայնական գործիչը կոչ է արել
թուրքական իշխանություններին համարժեք պատասխան տալ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի
եկեղեցիներից մեկում Ղուրան այրելու նախաձեռնությանը։
Ըստ Օքթայ Վուրալի՝ թուրքական նոր սահմանադրական բարեփոխումները
ապահովում են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ թուրքական ուժերի
հեռացումը Կիպրոսից։