Սեպտեմբեր 03, 2010 | 13:30
Թուրքիայի Ըսպարտայի նահանգի ազգայանական միության 4 անդամներ, Թուրքիայում սեպտեմբերի 12-ի սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու համար բարձրացել են Արարատի գագաթ, որտեղ անմասն չի մնացել հակահայկական ակցիան։
Թուրքական ulkucuhaber կայքի փոխանցմամբ՝ ազգայանական լեռնագնացների ղեկավարը նշել է, որ Արարատի բարձր գագաթից ցանկանում են Էրդողանի կազմակերպած հանրաքվեին «ոչ» ասել եւ հավելել. «Այստեղից «ոչ» ասել, նշանակում է «ոչ» ասել 3 շաբաթ առաջ այստեղ Հայաստանի դրոշը պարզողներին եւ Խոջալուի դեպքերը մոռացած հայերի առաջ սահմանները բացողներին։ Արարատի գագաթից «ոչ» ասել՝ նշանակում է «ոչ» ասել իրենց զինանշանի վրա Արարատն օգտագործող հայերին, եւ լինել ազերի թուրքերի կողքին»-նշել է թուրք ազգայնականը՝ հավելելով, որ իրենք «ոչ» են ասում թուրքական հողերում Քուրդիստանի քարտեզ տեսնողներին։
Նշենք, որ Թուրքիայի իշխող կուսակցության կազմակերպած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին իրենց «ոչ»-ն են ասել նաեւ օգոստոսի 30-ին 200 հոգանոց խմբի անդամների մի մասը, որոնք եւս բարձրացել են Արարատի գագաթ