<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 29.03.2024, 03:37
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 12 » Սպորտի փոխնախարարը հերքում է «Սարդարապատին». Ինձ ոչ ոք չի արգելել այցելել Վրաստան ու Ջավախք
19:47
Սպորտի փոխնախարարը հերքում է «Սարդարապատին». Ինձ ոչ ոք չի արգելել այցելել Վրաստան ու Ջավախք
Նոյեմբեր 12, 2010 | 15:51 

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հերքել է «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարությունում հիշատակվող փաստերը, ըստ որի, Վրաստանի իշխանություններն իրեն թույլ չեն տվել այցելել Ախալքալաք եւ մասնակցել «Ոսկե աշունի» միջոցառումներին:

Փոխնախարար Քարամյանի հերքման մեջ նշվում է.

«Ջավաքում ոչ միայն մեր կողմից վաղորոք նախատեսված բոլոր միջոցառումները կայացել են ամբողջ ծավալով ու պատշաճ մակարդակով, այլեւ Վրաստանի մայրաքաղաքում օգտակար հանդիպումներ եմ ունեցել վրացի իմ գործընկերների հետ: Հանդիպումների այս շարքին անդրադարձ են կատարել  նաեւ հայկական հեռուստաընկերությունները: Ի դեպ մեր հրավերով նոյեմբեր ամսին սպասվում է Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարդձելաշվիլիի այցը Երեւան: Իսկ հայտարարության դրդապատճառների մասով թերեւս ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Սարդարապատ» շարժումը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով եւ երկար ժամանակ տեղում սպասեցրել են:

Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը իր մեջ ներառելով փոխնախարարի ավտոմեքենան շարժվել է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք: Արդյունքում Արսեն Քարամյանը մի քանի օր Թբիլիսիում մնալուց հետո Բագրատաշենի սահմանային անցակետով վերադառձել է Հայաստան:

Просмотров: 640 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar