Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում Ադրբեջանի հավաքականից 1,2:2,5 հաշվով կրած պարտությունից հետո տղամարդկանց Հայաստանի հավաքականը 11 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 13 միավոր վաստակած Ուկրաինայի հավաքականը: 7-րդ տուրում ուկրաինացիները 2,5:1,5 հաշվով հաղթեցին վրացիներին: Նույն հաշվով Ռուսաստանի առաջին թիմը պարտության մատնեց Ռուսաստանի երկրորդ թիմին եւ բարձրացավ երկրորդ տեղ:
Վաղը, սեպտեմբերի 29-ին 8-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Լեհաստանի հավաքականը: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում վճռական կլինի վաղը կայանալիք Ռուսաստան-1 – Ուկրաինա հանդիպումը: Օլիմպիադայի ավարտին մնաց չորս տուր:
7-րդ տուր
Հայաստան – Ադրբեջան` 1,5:2,5
Ուկրաինա – Վրաստան` 2,5:1,5
Ռուսաստան-2 – Ռուսաստան-1` 1,5:2,5
ԱՄՆ – Լեհաստան` 2:2
Բրազիլիա – Հունգարիա` 1:3
7 տուրերից հետո
1.Ուկրաինա – 13
2.Ռուսաստան-1 – 12
3.Հունգարիա – 12
4.Ադրբեջան – 12
5.Լեհաստան – 11
6.Չինաստան – 11
7.Վրաստան – 11
8.ԱՄՆ – 11
9.Հայաստան – 11
10.Բելառուս – 11
11.Ֆրանսիա – 11
8-րդ տուր
Ռուսաստան-1 – Ուկրաինա
Հունգարիա – Ադրբեջան
Վրաստան – Բելառուս
ԱՄՆ – Չինաստան
Լեհաստան – Հայաստան
Ֆրանսիա – Ռուսաստան-2