Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չեխիայի հավաքականին եւ վաստակեց 15 միավոր:
Վերջինը պարտիան ավարտեցին առաջին համարները` Դավիդ Նավարան եւ Լեւոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը սեւերով հաղթեց 50-րդ քայլում:
Ավելի վաղ ոչ ոքի էին խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Վիկտոր Լազնիցկա, Զբինեկ Հրաչեկն ու Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանն ու Վլաստիմիլ Բաբուլան: