Շանհայում ավարտվեց The Grand Slam Final Chess Masters մրցաշարի
առաջին շրջանը: Երրորդ տուրը եզրափակեց Ալեքսեյ Շիրով – Վան Հաո պարտիան:
Իսպանիան ներկայացնող Շիրովը սպիտակներով 65-րդ քայլին ստիպեց չինացուն
ընդունել պարտությունը: Շիրովը 5 միավորով հավասարվեց Արոնյանին, որն այսօր
միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ռուսաստանցին ունի 3, Վան Հաոն` 1
միավոր:
The Grand Slam Final Chess Masters
Մրցակարգ. 90 րոպե 40 քայլի համար, ապա 60 րոպե, 41-րդից յուրաքանչյուր
քայլի համար ավելացվում է 10 վայրկյան. Հաղթանակ` 3 միավոր, ոչ ոքի` 1: