Հոկտեմբեր 29, 2010 | 14:12
Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակից Պյոտր Իլյուշկինը որոշել է ԱԴԾ ղեկավարության դեմ իր բողոքը՝ հասցեագրված նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, հանձնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի միջոցով:
Հուսահատվելով Ռուսաստանում արդարություն որոնելուց՝ ԱԴԾ-ի աշխատակիցը, ում երկու երեխաներից մեկը կաթվածով հիվանդ է, գրել է Վրաստան: Երկրի ընտրությունը նա բացատրել է նրանով, որ վրացիները բարեկամ ազգ են, որոնք ծանր կորուստներ են կրել Մեծ Հայրենականի տարիներին:
Նման քայլի նրան դրդել է ղեկավարության անգործությունը, որը չի կատարում եռամյա վաղեմության դատակաան որոշումը: Դատարանը պարտավորեցրել էր Իլյուշկինին բնակարան հատկացնել, բայց այդ որոշումը չի կատարվել: