Սեպտեմբեր 02, 2010 | 20:03
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Ղրղըզստանին: Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչեւը: Նրա խոսքով, Ղրղըզստանի իշխանությունները դիմել են իրենց անհատույց օգնության խնդրանքով, քանի որ այդ երկրի բյուջետային դեֆիցիտը կազմում է ավելի քան 50 մլն դոլար, եւ Ռուսաստանը որոշել է բավարարել այդ խնդրանքը:
«Օգնության չափը կկազմի մինչեւ 10 մլն դոլար»,- ասել է Լիխաչեւը:
Նշենք, որ մի քանի ամիս առաջ, Ռուսաստանն արդեն ֆինանսական օգնություն էր տրամադրել Ղրղըզստանին` 20 մլն դոլարի չափով