<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 18:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 5 » Ռուբեն Հախվերդյան. Եթե իրական հավատացյալ ես, գնա եւ աղոթիր, իսկ քաղաքականությունն արդեն այլ «բազար» է
16:36
Ռուբեն Հախվերդյան. Եթե իրական հավատացյալ ես, գնա եւ աղոթիր, իսկ քաղաքականությունն արդեն այլ «բազար» է

«Ձախ Հարութն աղավաղել է իմ երգերից շատերը, բայց նա իմ ընկերն է, ավելին՝ թասընկերը, դրա համար էլ չեմ կարողանում գլխին տալ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը։

Նշելով, որ Ամերիկայի ռեստորաններում՝ մանավանդ հարսանիքների ժամանակ, Ձախ Հարութը երգում է իր՝ ամենաքիչը 4-5 երգ, Հախվերդյանը միաժամանակ ընդգծեց, որ նա ռաբիս երգիչ չէ։ Հարցին, թե ոճային ծայրահեղություններով հանդերձ ինչպե՞ս են կարողացել իրենք համատեղ ձայնասկավառակ թողարկել, երգահանը բազմանշանակ կերպով նշեց. «Դա արժեր 10 հազար դոլար» (իբրեւ թե՝ այդ պահին փող էր պետք, մեզ էլ այդքան առաջարկեցին)։

Հախվերդյանն անդրադարձավ նաեւ թուրքական իշխանությունների այն հայտարարությանը, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին պատարագի օրը՝ սեպտեմբերի 19-ին, խաչ չի տեղադրվի։ «Եկեղեցին Աստծո տունն է։ Եթե իրական հավատացյալ ես, գնա եւ աղոթիր։ Բայց եթե խնդիրը քննարկում ես որպես քաղաքականություն, դա այլ «բազար» է։ Երբ գնում ես աղոթելու, քաղաքակնությունը դրա վրա չի կարող ազդել»,- ամփոփեց երգահանը:

Նշենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել են, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ չեն հասցնի  Աղթամարի Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրել, եւ դա տեղի կունենա պատարագից հետո:

Просмотров: 612 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar