Սեպտեմբեր 06, 2010 | 13:22
Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»
կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը խիստ է արձագանքել Էրդողանի՝
իրենց նկատմամբ արած հայտարարությանը։
Թուրքական Aksam-ը, Դեմիթաշի հետ զրույցի ժամանակ խնդրել է մեկնաբանել
Դիարբեքիրում Էրդողանի՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»
կուսակցության պատգամավորների հասցեին ուղղված. «Նրանք նույնիսկ քուրդ
չեն, թող քուրդ լինեն, տեսնենք» հայտարարությունը։
Սելահաթին Դեմիրթաշը նշել է, թե դա ցույց է տալիս, թե ինչքան
ազգայանական, ինչքան ռասիստ է վարչապետը։ «Ես ամենից առաջ մարդ եմ, եւ
կցանկանամ, որ ինձ հիշատակեն, նախ եւ առաջ, որպես մարդ։ Ես մինչ հիմա ինձ
չեմ գովաբանել, իմ քուրդ լինելու համար, ոչ էլ՝ ամոթ եմ զգացել։
Արյան ստուգում էլ չեմ անցկացրել եւ պարզապես աշխատում եմ մարդ լինել։
Եթե հնարավոր է, նախ թող վարչապետը մարդ լինի։ Էթնիկ ինքնությունը եւ
մնացածը հետո են գալիս»-նշել է Դեմիթաշը՝ հավելելով, որ Էրդողանի
դիարբեքիրյան ելույթը, նրա ամենադատարկ ելույթ էր։