Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված է Դաշինքի կողմից առաջադրված մի քանի չափանիշներից: Այս մասին հայտնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն Ռոբերտ Փշելը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով` 2008-ին Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովի որոշումը ուժի մեջ է մնում:
«Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենից է կախված: Երբ պատրաստ լինի` համապատասխանի չափանիշներին, կընդգրկվի Դաշինքի կազմում: Սակայն այսօր Վրաստանն այդ փուլում չէ»,- ասաց Փշելը: Նրա խոսքով` այս պահին Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության աշխատանքներ են ընթանում:
«Մենք կաջակցենք Վրաստանի բարեփոխումներին, սակայն թե երբ այդ երկիրը կհամապատասխանի մեր պահանջներին, ոչ ոք չի կարող ասել»,-ընդգծել է նա: