Սեպտեմբեր 08, 2010 | 16:50
Ծեծկռտուքի արդյունքում զոհված, Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի
աշակերտ Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին
հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Միաժամանակ Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կռիվ հրահրողը եղել
է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։
Նշենք, որ Մոսկվայի N 501
դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել էր 11-րդ դասարանի
աշակերտ Էդուարդ Մարկարյանը։ Համաձայն իրավապահ մարմինների՝ կռիվը տեղի
էր ունեցել դպրոցից ոչ շատ հեռու։
Լեզվակռիվը արագորեն աճել է ձեռնամարտի։ Ադրբեջանցի աշակերտը հրել է իր
մրցակցին։ Էդուարդ Մարկարյանն ընկել է եւ գլուխը ծառին խփել։ Ստացած
վնասվածքներից տղան տեղում մահացել է։