<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 02.05.2024, 00:50
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 9 » Մինսկի խումբը համոզում է Ադրբեջանին հաշտվել Ղարաբաղի կորստի հետ
21:25
Մինսկի խումբը համոզում է Ադրբեջանին հաշտվել Ղարաբաղի կորստի հետ
Նոյեմբեր 09, 2010 | 13:26 

Ներկա պահին Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը կարող է հանգեցնել նրան, որպեսզի Ադրբեջանն իրականացնի իր միլիտարիստական սպառնալիքները: Կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա ընդգծել է, որ ստեղծված վիճակում կարեւորը ոչ թե Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե-ֆակտո ճանաչի Ղարաբաղը եւ հիմա բանակցություններ է վարում ոչ թե ԼՂ կարգավիճակի շուրջ, այլ համոզում է Ադրբեջանին հաշտվել Ղարաբաղի կորստի հետ:

«Այնպես որ ադրբեջանցի մասնագետները պետք է Ադրբեջանի նոր քարտեզներ գծեն, քանի որ Լեռնային Ղարաբաղն այլեւս երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ եւ վերջինը, ով պետք է հասկանա դա, նստած է նախագահական պալատում»,- հայտարարել է փորձագետը:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կհաշտվի Ղարաբաղի կորստի հետ միայն այն ժամանակ, երբ ավարտվեն նրանց նավթային ռեսուրսները, կամ երբ Բաքուն պարտվի նոր պատերազմում, կամ էլ երբ այդ երկրում ձեւավորվի ժողովրդավարական իշխանություն:

Ընդ որում, Կիրակոսյանը չի բացառել, որ ԼՂ հակամարտության ավարտի համար պետք լինի եւս մեկ պատերազմ:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելուն, փորձագետի խոսքով, Երեւանը բաց է թողել հարմար պահերը 1994-ին, հրադադարի պայմանագիրը ստորագրելու, ինչպես նաեւ Կոսովոյի անկախությունը ճաչանելու ժամանակ: «Այսօր շատ կարեւոր է, որպեսզի հայ հասարակությունում բանավեճ ծավալվի այդ թեմայով»,- ամփոփել է նա:

Просмотров: 591 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar