Սեպտեմբեր 05, 2010 | 14:47
Անցած գիշեր մահապարտ-ահաբեկիչը գրոհել է Դաղստանի Բույնակսկ քաղաքում
մոտ գտնվող ՌԴ ԶՈՒ 136-րդ բրիգադի դաշտային ճամբարը: Վերջին տվյալներով, 5
զինվորական զոհվել է, 33-ը` վիրավորվել:
Ահաբեկչության հետեւանքով տուժածներից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են:
Բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: 15-ը ինքնաթիռով
տեղափոխվել է Ռոստովի տարածքային զինվորական հոսպիտալ, ուր ժամանել են
ռազմական բժիշկների լրացուցիչ բրիգադներ: Մյուս վիրավորները Բույնակսկի
հիվանդանոցում են:
ՌԴ ՊՆ պաշտոնական վարկածով` ժամը 1-ին ահաբեկիչը ավտոմեքենայով բարձր
արագությամբ փորձել է ներխուժել զորամաս, սակայն կասեցվել է կրակով:
Պայթյունի հզորությունը համարժեք է եղել 50-ից 100 կգ տրոտիլի:
Ահաբեկչության հետ կապված` ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը
հրամայել է ուժեղացնել երկրի հարավի ռազմական օբյեկտների հակաահաբեկչական
պաշտպանությունը: