Լեհաստանում ձերբակալվել է Ահմեդ Զակիեվը, ով երկիր էր ժամանել Համաշխարհային չեչենյան համագումարին: Լեհական հեռուստաընկերության տվյալներով` Վարշավայի ոստիկանությունը ձերբակալել է ինքնահռչակ Չեչնիայի հանրապետության ղեկավարին,երբ նա գնում էր դեպի դատախազություն: Լեհական ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալումից հետո Զակիեվը բերվել է դատախազություն: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Լեհաստան էր ուղղել Զակիեվի ձերբակալման մասին դիմումը, իսկ լեհական իրավապահ մարմինները հայտարարել են, որ կարող են ձերբակալել ազդեցիկ քաղաքական գործչին միջազգային օրդերի հիման վրա: Որոշ տվյալների համաձայն` ձերբակալված Զակիեվին կարտաքսեն Ռուսաստան: