Սեպտեմբեր 10, 2010 | 20:47
Մավրիտանիայում կայծակից 4 մարդ է մահացել, եւս երկուսը տուժել են:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի
10-ին Մավրիտանիայի գյուղերից մեկում, հարսանիքի ժամանակ:
Ականատեսների վկայությամբ, կայծակը հարվածել է զվարճացող ամբոխին,
սպանելով երկու տղամարդու եւ երկու կնոջ: Եւս երկու մարդ այրվածքներ են
ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հատկանշական է, որ հարսանիքի հիմնական մասնակիցները` հարսն ու փեսան,
չեն տուժել: