Սեպտեմբեր 04, 2010 | 11:54
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր՝ սեպտեմբերի 4-ին
այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ համալիր:
Ֆրանսիացի դերասանը ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ
հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Անվանի դերասանին Ծիծեռնակաբերդում դիմավորել է Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նշենք, որ Ժերար Դեպարդիեն
Հայաստան է այցելել երեկ երեկոյան, «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի
շրջանակներում: Դեպարդիեն Երեւանում հանդիպելու է Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանի հետ, այցելելու է նաեւ Լեռնային Ղարաբաղ: