Երեկ՝ սեպտեմբերի 24-ին Արաբկիր համայնքում 18-22 տարեկան մի մեծ խումբ երիտասարդներ կենցաղային հողի վրա ռազբորկա են արել՝ գրում է «Հրապարակ»-ը։ Մոտ 25 հոգի «բիտաներով» փորձել են իրար դաս տալ, սակայն, բարեբախտաբար, բախումը կանխվել է։ Ինչ-որ մեկը ժամանակին ահազանգել է, եւ ոստիկանությունը, ժամանակին հայտնվելով դեպքի վայրում, կանխել է ծեծ ու ջարդը։ Ջահելներին տարել են ոստիկանություն եւ ուշ երեկոյան դեռ բաց չէին թողել: