Սեպտեմբեր 23, 2010 | 17:50
Ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին Ե.Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետը հրկիզել են պահեստի աշխատողներ` 18-ամյա Երվանդ Հովհաննիսյանը եւ 18-ամյա Արշակ Խ.-ն: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ե.Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.52-ին` 8 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով առաջացած շմոլ գազի թունավորումով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 28-ամյա Սամվել Մ.-ն, 22-ամյա Լեւոն Ա.-ն, 21-ամյա Գոռ Թ.-ն եւ 22-ամյա Հայկ Մ.-ն: «Ճակատային մասում օտար մարմին` ձախից» ախտորոշմամբ` «Էրեբունի» Բ/Կ է տեղափոխվել նաեւ ՀՀ ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի ծառայության պետ Մանվել Ավետիսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այրվել էր որպես պահեստային տարածք և աշխատասենյակներ գործածվող 350 քմ. մակերեսով նկուղն` իր գույքով: