Հայտանբերվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցուհու դին
Թբիլիսիում սեփական բնակարանում մահացած է գտնվել Վրաստանում Ֆրանսիայի
դեսպանատան 50-ամյա աշխատակցուհի Աննա Մարիա Գոտյեն:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ դիվանագետի մարմինը
հայտաբերվել է այս գիշեր: Գոտյեի հարեւանները հայտնել են, որ կինը
առողջական խնդիրներ է ունեցել: Նա շաքարախտ ու սրտի հիվանդություն է
ունեցել: Սեպտեմբերի 3-ին Գոտյեն շտապ օգնություն է կանչել, սակայն
բժիշկները հարկ չեն համարել նրան տեղափոխել հիվանդանոց: Վրաստանում
Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնական հայտարարություն չի արել: