Սեպտեմբեր 22, 2010 | 11:24
47-ամյա Սոս Խաչիկյանը, որ մեղադրվում էր «Եվրոսետ»-ի աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու մեջ, սպանվել է: Տղամարդու արյունոտ դիակը հայտնաբերել են Մոսկվայի իր բնակարանում:
Ազգայնական խմբավորումների մեղսակցությունը Խաչիկյանի սպանությանը դեռ պետք է պարզել, սակայն կասկած չկա, որ Խաչիկյանից վրեժ են լուծել 26-ամյա կնոջը ծեծելու համար, հաղորդում է Lifenews-ը:
Նշենք, որ մայիսին Խաչիկյանը հարձակվել էր երիտասարդ կնոջ վրա՝ վիճակախաղի պատճառով: Շահելու անհաջող փորձերից հետո նա որոշել է 30 ռուբլի գումար լիցքավորել իր հեռախոսի մեջ: Օպերատորը սկսել է կատարել պատվերը, սակայն Սոս Խաչիկյանը հանկարծ մտքափոխ է եղել եւ պահանջել է գումարը՝ հայհոյանքներ տեղալով աղջկա հասցեին:
Խնդիրը փորձել է կարգավորել «Եվրոսետի» 26-ամյա աշխատակից Օլեսյա Ա.-ն, որը խնդրել է Խաչիկյանից՝ դադարեցնել հայհոյանքները եւ իրեն պարկեշտ պահել: Ի պատասխան, Խաչիկյանը հարվածներ է հասցրել հղի կնոջ գլխին, ապա փորին: Հիվանդանոցում բժիշիկները արձանագրել են, որ աղջկա մոտ վիժում է եղել: