Նովոսիբիրսկի քննիչները փնտրում են փողոցում տեղի ունեցած հրաձգության ականատեսներին: 2010թ. օգոստոսի 23-ին ժամը 10-ի սահմաններում, Օկտյաբրսկի շրջանում՝ Նիկիտինի փողոցում անհայտ անձինք կրակ են բացել ՎԱԶ-21093 մեքենայի վրա: Այդ պահին մեքենան եղել է ճանապարհային խցանման մեջ: Դրա շնորհիվ, հարձակվողներին հաջողվել է կրակոցներ արձակել եւ փախուստի դիմել:
Երկու տուժածներն էլ Հայաստանի քաղաքացիներ են, որոնք վիրավորվել են կրծքի եւ գլխի շրջանում: Փաստի առիթվ քրեական գործ է հարուցվել: