Բաքվի Սաբայիլի դատարանում սեպտեմբերի 29-ին սկսվելու է լրագրող Ասեֆ Գուլիեւի հայցի քննությունը պետական Aztv հեռուստառադիոընկերության դեմ: Հայցվորը կարծում է, որ իրեն ապօրինաբար են ազատել աշխատանքից:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հուլիսի 11-14-ին Գուլիեւը մասնակցել է Հայաստանում կայացած խորհրդաժողովին: Վերադառնալուն պես նրան առաջարկել են ինքնակամ ազատման դիմում գրել, սակայն լրագրողը չի համաձայնվել առաջարկի հետ: Գուլիեւը նշել է նաեւ, որ այցի ընթացքում չի ներկայացրել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը եւ Հայաստան է եկել իր արձակուդի օրերին:
Նրան աշխատանքից ազատել են օգոստոսի 1-ին: Գուլիեւն աշխատել է հեռուստաընկերությունում 2006թ.-ից: Այժմ նա բողոք է ներկայացրել հեռուստաընկերության դեմ: