<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Понедельник, 16.09.2019, 01:44
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 25 » Հայ պատգամավոր. Վրաստանին սաստել է պետք
17:55
Հայ պատգամավոր. Վրաստանին սաստել է պետք

News.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ-ում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր  «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասել է, որ վրացական կողմն չարաշահում է Հայաստանի ցանկությունը հարեւանի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ:

«Նախկինում Վրաստանի հետ սահմանն անցնում էր անտառով, սակայն վրացիները ծառահատումների շնորհիվ սահմանագիծը տեղափոխել են մեր կողմը: Այդ պատճառով այժմ հայ գյուղացիների վարելահողերը, բնակավայրերի մի մասը հայտնվել է իբր վրացական տարածքում », - նշել է Թորոսյանը:

Պատգամավորի կարծիքով, այդ հարցը պետք է բարձրացվի միջազգային ատյաններում եւ մատնանշվի, որ Վրաստանն ամենեւին էլ տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը չէ. «Ամեն օր Վրաստանում ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Ամեն օր նրանց ասվում է, եւ ամեն օր նրանք չեն ուզում դա լսել», - վրդովված նշել է Շիրակ Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ Թորոսյանն անընդունելի է համարում վրաց սահմանապահների հայ գյուղացիներին ներկայացվող պահանջները` վրացական անցակետերը անձնագրով եւ ուղեբեռի ձեւակերպումով անցնելու վերաբերյալ: Թորոսյանի կարծիքով, սահմանապահն իրավունք չունի հարեւան երկրի բնակչության հետ հարաբերությունների մեջ մտնել: Այդ խնդիրները պետք է լուծվեն միջկառավարական մակարդակում:

Այժմ ստեղծվել է հատուկ դեմարկացիոն խումբ` երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ: Խմբի հիմնական խնդիրը վերոնշյալ հարցերին պատասխան տալն է, սակայն առայժմ ոչ մի լուծում կամ հանձնարարական չի ստացվել:

Просмотров: 350 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar