<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 08:02
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 16 » Հայ գործարարները Վանում միլիոնավոր դոլարների ներդրումնե՞ր են պատրաստվում անել
15:40
Հայ գործարարները Վանում միլիոնավոր դոլարների ներդրումնե՞ր են պատրաստվում անել



Վանի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու թույլտվությունը, կարծես թե, Թուրքիայի սպասելիքներն արդարացնում է։ Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, թե Վանում հայ եւ թուրք գործարարները նախատեսում են 3 հսկա ներդրումային նախագիծ իրականացնել։

Քանդաշօղլուն նշել է, թե  նախատեսվում է ԱՄՆ-ի բանկերից մեկի օգնությամբ, լիզինգային տարբերակով 100 մլն եվրոյի չափով գումար ստանալ եւ  համատեղ ավիաընկերություն ստեղծել։ «Նախնական փուլում  ձեռք կբերենք  2 ինքնաթիռ եւ կնախաձեռնենք Երեւան-Վան չարթերային թռիչքները»-նշել է Քանդաշօղլուն։

Ըստ Քանդաշօղլուի՝ հայաստանյան տուրիզմի ներկայացուցիչներից մեկն իրենցից հող է պահանջել՝ Վանում 5 աստղանի հյուրանոց կառուցելու համար, որի ներդրումային ծավալը կկազմի 50 մլն դոլար։

«Մեր միակ նպատակը բիզնես անելով հարստություն ստեղծելն է։ Պատարագը դրա առիթներից մեկն է։ Իմ երեւանյան հանդիպումների եւ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված իմ պատրաստած զեկույցն օրեր առաջ տրամադրել եմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեր պայմանը առեւտուրն է, սակայն առանց Հայաստանի հետ սահմանի բացման, դա անհնարին է։ Հայաստանում լուրջ շուկա կա, եւ մենք չենք կարող չնկատելու տալ դա»-նշել է Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը։

Просмотров: 428 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar