<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 19.04.2024, 07:03
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 10 » Հարցազրույց. D-Link-ը Հայաստանում լուրջ մտադրություններ ունի
21:19
Հարցազրույց. D-Link-ը Հայաստանում լուրջ մտադրություններ ունի
Սեպտեմբեր 10, 2010 | 12:05

NEWS.am-ը հարցազրույց է վարել D-Link-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանի հետ:

Պրն. Շահնազարյան, որքա՞ն ժամանակ է, ինչ D-Link-ը ներկայացված է հայաստանյան շուկայում։

Երեւանում ներկայացուցչությունը գործում է 2007 թ. հուլիսից։ D-Link-ի քաղաքականությունն այնպիսին է, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ կես միլիոնից ավելի բնակչություն կա՝ հիմնվեն գրասենյակներ։ Նպատակն այն է, որ առավելագույնս մոտ լինենք սպառողներին։  Չնայած նրան, որ Հայաստանում սպառման ծավալները մեծ չեն, որոշվեց այստեղ նույնպես ներկայացուցչություն հիմնել, քանի որ շուկան հեռանկարային է։

Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ Բաքվում ներկայացուցչություն չկա։

Անդրկովկասում առաջին գրասենյակը բացվել է Հայաստանում, 2009-ին՝ Վրաստանում, որը մեզ ենթակա է։ Երբ Ադրբեջանում կորոշեն բացել՝ դա էլ է մեզ ենթարկվելու։ Դա քաղաքական խնդիր չի, մասնագետի խնդիր է։ Հայաստանում շատ են խոսում կադրերի մասին, բայց չենք էլ պատկերացնում, թե ինչ ներուժ ունենք։ Մեր կազմակերպությունում 2 աշխատակից կան, որոնք տեխնիկական պատրաստվածության մակարդակով այս տարածաշրջանում եզակի են։ Երկու տարի Վրաստանում համապատասխան որակավորման մասնագետ էինք ման գալիս, որին դեռ պետք է սովորեցնենք։ Ամեն եռամսյակը մեկ նրանց մասնագետը գալիս է Երեւան՝ վերապատրաստման:

Իսկ ի՞նչ եք առաջարկում սպառողներին։

D-Link-ը ցանցային տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ արտադրող աշխարհի 5 խոշորագույն ընկերություններից մեկն է, ունի 2 գործարան՝ Թայվանում եւ Չինաստանում։ Ցանկացած անձ, որ ունի համակարգիչ եւ վայֆայից օգտվող բջջային հեռախոս՝ մեր արտադրանքի կարիքն ունի։ Օրինակ՝ մեր սարքերը թույլ են տալիս ինտերնետ-կապը միացնել համակարգչին կամ հեռախոսին։

Ինտերնետային կայքերում լուրեր հայտնվեցին, որ D-Link-ը հեռանում է հեռահաղորդակցային շուկայից եւ կենտրոնանալու է կենցաղային տեխնիկայի շուկայում։ Դա ճիշտ է՞։

Իհարկե՝ ոչ։ Լուրը տպագրվել է ռուսական սայթերից մեկում որպես ապրիլմեկյան կատակ։ D-Link-ը որեւէ տեղ չի հեռանում ցանցային տեխնոլոգիաներից, ընդհակառակը՝ շատ հեռուն գնացող պլաններ ունենք։

D-Link-ը որոշել է հովանավորել DigiTec Expo 2010-ը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ ցուցահանդեսից։

D-Link-ը որպես կանոն ցուցահանդեսներ չի հովանավորում՝ թողնելով դա դիստրիբյուտորներին։ Նախկին ԽՍՀՄ տարածքում սա երրորդ դեպքն է, որ ընկերությունը որոշել է ցուցահանդեսը պաշտոնապես հովանավորել։ Այս 3 տարիների ընթացքում գրասենյակի աշխատանքը նկատելի է, սակայն որոշվել է նաեւ այս ձեւով խրախուսել այն միտումները, որ կան վաճառքի ծավալներում։ Այս ոլորտը դինամիկ զարգանում է՝ առկա է եւ ինտերնետի գնի անկում, եւ հասանելիության մակարդակն է բարձրացել։ 3 տարի առաջ լուրջ խնդիր էր տանը ինտերնետ ունենալը, եթե քաղաքի կենտրոնում չես բնակվում, բայց հիմա պրովայդերները շատ արագ դա լուծում են։

Մամուլի ասուլիսում հայտարարեցիք, որ Հայաստան այցելելու է D-Link-ի նախագահը։

Սա բացառիկ դեպք է նախկին ԽՍՀՄ տարածքում։ Նրա հետ գալու են բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն Էնթոնի Լեյը, ԱՊՀ կենտրոնական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Լիպինգը, եւս 40 հոգի՝ D-Link-ի դիստրիբյուտորներից։ Դրանք ԱՊՀ տարածքի խոշորագույն դիստրիբյուտորական ընկերություններն են, շատ հնարավոր է՝ հյուրեր ունենանք Թուրքիայից եւ Իսրայելից։

Просмотров: 447 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar