Հոկտեմբեր 14, 2010 | 19:46
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում գիշերային ռազմական վարժանքներն ավարտվել են ողբերգությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, հոկտեմբերի 12-ին՝ գիշերային վարժանքների ժամանակ ռազմական տեխնիկան շրջվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Գեւորգ Հրաչիկի Մանուկյանի վրա: Զինվորը մահացել է:
Միջադեպի կապակցությամբ քննություն է տարվում: