Главная » 2010»Декабрь»18 » Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու հարցը չի քննարկվում
20:16
Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու հարցը չի քննարկվում
Դեկտեմբեր 18, 2010 | 14:21
«Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայից դուրս գալ չի պատրաստվում: Այս մասին NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերվում է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, որ Ծառուկյանը հետ է կանչելու կուսակցական նախարարներին, նա նշեց որ «Բարգավաճ Հայաստանը» այդպիսի մտադրություն չունի:
«Մենք մեր նախարարների աշխատանքից գոհ ենք. մանավանդ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանից՝ չնայած այն բանին, որ հենց նրա անունն է որպես հետ կանչվեղ շրջանառվում»,- հայտնել է Գագիկ Ծառուկյանը: