Ըստ բրիտանական Sky News հեռուստաալիքի, հատուկ ծառայությունների փոխգործակցության շնորհիվ ահաբեկչությունների շարք է կանխվել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Անգլիայում:
Նշվում է, որ պակիստանյան գրոհայինները միաժամանակ ահաբեկչությունների շարք էին նախատեսել Լոնդոնում եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշոր քաղաքներում: Գրոհայինների ծրագրերը հայտնաբերվել է եվրոպական, ամերիկյան եւ պակիստանյան հատուկ ծառայությունների փոխգործակցության շնորհիվ:
Ահազանգը ստիպել է, որ սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան տարհանվեն Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բնակչությունը:
Եթե ահաբեկիչներին հաջողվեր իրականացնել իրենց արյունոտ ծրագիրը, դա կարող էր այնպիսի մասշտաբների հասնել, ինչպիսին եղավ Հնդկաստանի Մումբաի քաղաքի պայթյունների ժամանակ: Հիշեցնենք, որ 2008-ին պակիստանյան «Լաշքար է-Թայբա» խմբավորման գրոհայինները միաժամանակ ահաբեկչական հարձակումների շարք էին կազմակերպել Հնդկաստանի խոշոր քաղաքներում: Արդյունքում զոհվել էին 166 մարդ:
Միաժամանակ, ինչպես նշում է Forum.msk-ը, հաշվի առնելով այն հայտարարությունը, որ հարձակումները նախատեսել էին պակիստանյան գրոհայինները, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի հետ, դա հանգեցնում է մտքին, որ եվրոպական հատուկ ծառայությունները ինչ-որ բան թաքցնում են...