Նոյեմբեր 14, 2010 | 21:30
Աշխարհի ամենամեծ՝ Facebook սոցիալական ցանցը 2010 թվականի նոյեմբերի 10-ին մտադիր է բացել էլփոստի սեփական օնլայն-սերվիսը, որը նախկինում հայտնի էր Project Titan կոդային անվամբ։
Ինչպես հայտնում է РБК-ն, նոր նախագիծն անվանել են «Gmail-ին սպանող», քանի որ Google ընկերության փոստային ծառայությունը կդառնա Facebook-ի էլփոստի հիմնական մրցակիցներից մեկը։
Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից։
Փորձագետների կարծիքով, Facebook-ի էլփոստի սեփական սերվիսը լավ հնարավորություններ ունի պայքարել այդ շուկայի առաջատարներ Gmail-ի, Yahoo Mail-ի, Hotmail-ի հետ։
Այսպիսով, Project Titan-ի գործարկումն ավելի սուր կդարձնի Facebook-ի եւ Google-ի մրցակցությունը։