Սեպտեմբեր 13, 2010 | 11:17
Թուրքիայի ԱԳ նախարարն օգտվել է սեպտեմբերի 11-ին ԵՄ իր գործընկերների հետ բրյուսելյան նախաճաշից եւ իր հիասթափությունը հայտնել ԵՄ անդամակցության բանակցություններիվ, գրում է Le Figaro-ն։
«Թուրքիան երբեք չի ընդունի բանակցային գործընթացի փոքր այլընտրանքը»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն։ Միջազգային ասպարեզում Թուրքիայի աճող ազդեցության ճարտարապետը հրավիրվել էր իր գործընկերների հետ «ռազմավարական երկխոսություն» վարելու, Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ դիվանագիտական խնդիրների շուրջ զրուցելու համար։
«Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության 2005 թվականին սկսված գործընթացը Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատճառով դոփում է տեղում»,- ասել է նա։
«Բացի այդ, Անկարայի մշտական հրաժարումը՝ Կիպրոսի համար բացել թուրքական նավահանգիստները եւ օդանավակայանները, Բրյուսելի հետ մինչեւ տարվա վերջ լուրջ ճգնաժամ կարող է առաջ բերել»,- գրում է թերթը։