<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 26.04.2024, 01:55
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 13 » Էրդողանը ցնծում է. Թուրքիան «այո» ասաց սահմանադրական բարեփոխումներին
13:21
Էրդողանը ցնծում է. Թուրքիան «այո» ասաց սահմանադրական բարեփոխումներին


Սեպտեմբեր 13, 2010 | 08:01 

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախաձեռնել էր Թուրքիայի գործող Սահմանադրության բարեփոխումների փաթեթ, որը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում  հավանության արժանացավ:  Հանրաքվեին մասնակիցների 57,93  տոկոսը «այո» է ասել սահմանադրական բարեփոխումների փաթեթին:  «Ոչ» ասողները կազմել են 42,06 տոկոսը:

Թուրքիայի քրդաբնակ` հարավ-արեւելյան նահանգների բնակչությունը ի գիտություն է ընդունել  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչը եւ բոյկոտել է հանրաքվեն: Դիարբեքիրում հանրաքվեն բոյկոտել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 70, Շրնաքում` 80, Հաքքարիում` 93 տոկոսը: Դիարբեքիրի 2 գյուղերում` Շեքերվերենում եւ Բոզչալըյում ոչ ոք չի մասնակցել քվեարկության` 100 տոկոսով բոյկոտելով հանրաքվեն:  Նշված բնակավայրերում քվեարկության չմասնակցողների մեծ քանակի հետեւանքով, գերակշռել է «այո»-ն: Օրինակ` Դիարբեքիրում քվեարկության մասնակիցների 94 տոկոսը «այո» է ասել: Իսկ, օրինակ, Թունջելիում (Դերսիմ), որտեղ հիմնականում ալեւիներն են, 80 տոկոսը «ոչ» է ասել Էրդողանի առաջարկած բարեփոխումների փաթեթին: Ի դեպ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն ծնունդով Թունջելիից է:

Հանրաքվեից մեկ օր առաջ Թուրքիայի տարբեր նահանգներում սկսվեցին հանրաքվեն բոյկոտողների մասսայական ձերբակալություններ: Հանրաքվեի օրը ձերբակալվածների թիվը հասել է 200-ի, որոնց մեծ մասը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներ են:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տանը դիտելով հանրաքվեի իր համար ցանկալի նախնական արդյունքները, շտապել է իր կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակ` հայտարարությամբ հանդես գալու: Իր խոսքում Էրդողանը նշելով, թե Թուրքիայում հաղթեց ժողովրդավարությունը, շնորհակալություն է հայտնել սահմանադրական բարեփոխումների աջակիցներին: Ըստ Էրդողանի` հաղթել են թե «այո», թե «ոչ» քվեարկողները,քանի որ 75-ից 78 տոկոսը մասնակցել է հանրաքվեին:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախապատրաստել էր սահմանադրական բարեփոխումների 30 հոդվածից բաղկացած փաթեթ, որը մայիսին դրվեց խորհրդարանի քվեարկությանը: Չնայած իշխող կուսակցությանը մեծամասնությանը, Էրդողանի համար  երկու կարեւոր կետեր չընդունվեցին: Իսկ  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից Սահմանադրական դատարան դիմելը` փաթեթը չեղյալ համարելու հայցով, արդյունք չտվեց, Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել դատական համակարգի նշանակումների հետ կապված մի քանի կետեր:

Բացի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից,  փաթեթին կտրուկ դեմ էին նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը:  Քրդական կուսակցությունը, ի տարբերություն մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունների, կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն, քանի որ սահմանադրական բարեփոխումները չեն ապահովում Թուրքիայի ժողովրդավարացումը եւ քրդական հարցի կարգավորումը:


Просмотров: 506 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar