Հոկտեմբեր 19, 2010 | 13:11
Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի Բուլղարիային, քանի որ 800 հազար բուլղարացի ստիպված լքել են Թուրքիան եւ այնտեղ թողել իրենց ունեցվածքը։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի սփյուռքի նախարար Բոյիդար Դիմիտրովը։
Թուրքական Haberoku կայքէջի փոխանցմամբ՝ բոլղարացի նախարարը պնդել է, թե իրենց ձեռքում կան օսմանական փաստաթղթեր, որոնք ապացուցում են փոխհատուցում ստանալու իրենց իրավունքը։
Դիմիտրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Բուլղարիան կաջակցի Թուրքիային Եվրամիություն մտնելու հարցում, եթե թուրքական կողմը Բուլղարիային 20 միլիարդ դոլարի փոխհատուցումը վճարի։