 Դեկտեմբեր 11, 2010 | 20:19
Դեկտեմբեր 11, 2010 | 20:19 
Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության
 խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հրավիրել է 
Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել եւ 
հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 
2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված 
ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից 
մեկը եւ մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական 
վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ 
անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ 
միջոցների ապահովմանը:
Նիստում նշվել է, որ նորագույն 
սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված 
ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաեւ ՀՀ ռազմական
 անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: