Եթե դուք աշխատանք եք փնտրում, գնացե'ք Չինաստան կամ Հնդկաստան, քանի որ, ըստ Forbes հանդեսի վարկանիշի, այդ երկրները կդառնան այս տարի նոր աշխատատեղերի բացման կենտրոններ:
Forbes հանդեսը հրապարակել է լավագույն եւ վատագույն երկրների ցանկը՝ թափուր աշխատատեղերի առումով: Չինաստանն ու Հնդկաստանն առաջատարներն են՝ համապատասխանաբար +51 տոկոս եւ +42 տոկոսով: Աշխատանք կարելի է գտնել Թայվանում, Բրազիլիայում, Կոստա-Ռիկայում, Պերուում, Սինգապուրում, Ավստրալիայում եւ Պանամայում:
Վատագույն երկրների ցանկում առաջատարը Հունաստանն է -10 տոկոսով: Նրան հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Իռլանդիան եւ Չեխիան:
Եվրոպայում համեմատաբար լավ է վիճակը Գերմանիայում՝ +7 տոկոս: